Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)
ՏեսանյութերԱզգությամբ տաջիկ Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով
Երևանում անցկացված «HYPE» լիգայի մենամարտում Մահմադովը («Պալաչ» մականունով) պարտության է մատնել Ումար Դավլեթմիրզաևին ու իր հաղթանակը նվիրել պատերազմում նահատակված հայ զինվորին։
Նշենք, որ Մահմադովն առաջին անգամ չէ, որ հայկական եռագույնն է բարձրացնում հաղթանակից հետո։ Նրա մանկության ընկերը՝ Հրաչը, զոհվել է, 2021թ․-ին։ Սուլեյման Մահմադովը հաճախ է իր հարցազրույցներում խոսում այդ մասին և նշում, թե միաժամանակ նաև Հայաստանն է ներկայացնում։ Չի բացառում, որ մի օր Հայաստան կտեղափոխվի։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում