ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև
Աշխարհ
ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն, իբր, ծագել է Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Դիվանագետը ընդգծել է, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով, փորձեր են արվել գտնելու փոխզիջումային լուծումներ ղարաբաղյան կարգավորման համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է «համապատասխան լուծումներ, որոնք լավ հայտնի են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։
Նա նշել է, որ «հակամարտությունը որևէ կապ չուներ ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»։
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում