Նասիմ Թալեբը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում
Հասարակություն
Լիբանանա-ամերիկացի փիլիսոփա, գրող և ռիսկերի վերլուծաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալու առաջարկից՝ մինչև Ադրբեջանում պահվող Ռուբեն Վարդանյանի ազատ արձակումը։
Այս մասին անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ հիշեցնելով, որ Թալեբը միջազգային ճանաչում ունեցող մտածող է, որի աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության, ֆինանսների և որոշումների կայացման ոլորտներում։
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է հատկապես գերիների հարցով հիմնական պատասխանատուի՝ իշխանության համար»,- գրել է Մելոյանը։
Ավելի վաղ Թալեբը X սոցիալական հարթակում հայտնել էր, որ իրեն հրավիրել են Ադրբեջան դասախոսության, սակայն ինքը մերժել է առաջարկը։
«Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան՝ դասախոսության։ Ես մերժեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա կարող է փոխել որոշումս։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է»,- նշել է Թալեբը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան