Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է պայքարել անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ կառավարությունը «անողոք» կնվազեցնի նավակներով երկիր ժամանող անօրինական միգրանտների թիվը։
«Times» թերթի տվյալներով՝ հուլիսի 20-ին՝ Բըրնհեմի պաշտոնը ստանձնելուց ի վեր, երկիր նավակներով ժամանել է ավելի քան 2000 միգրանտ։
«Մենք անողոք ենք լինելու։ Մարդիկ ուզում են, որ այս խնդիրը լուծվի», - ասել է նա՝ խոսելով երկիր մուտք գործող անօրինական ներգաղթյալների մասին։
Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, իշխանությունները պետք է ստեղծեն նաև անվտանգ երթուղիներ։ Բըրնհեմը հավելել է, որ Լոնդոնը նախատեսում է կրկնապատկել Լա Մանշի բրիտանական կողմում գտնվող իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան