Եգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Եգիպտոսում գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժը գրանցվել է ժամը 00:00 UTC-ին (Մոսկվայի ժամանակով՝ 03:00)՝ Պորտ Սաիդից 104 կիլոմետր հարավ-արևելք, որը 700,000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաք է։ Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Եգիպտական Կարմիր մահիկը, երկրաշարժից գրեթե 30 րոպե անց նույնպես հայտնել է, որ զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան