Կիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվել
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ը հրապարակել է Երևանի Կիլիկիա թաղամասում հունիսի 20-ին տեղի ունեցած կրակոցներով ուղեկցված միջադեպի բացառիկ տեսանյութը։ Կադրերը, ըստ կայքի, ֆիքսվել են Հայաստանում հայտնի երգչուհիներից մեկի տան արտաքին տեսախցիկի միջոցով։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 20-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Սիսվան փողոցում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով կային վիրավորներ։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել էին ատրճանակից և ինքնաձիգից արձակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, ինչպես նաև կրակոցի հետքեր բնակելի տան դարպասի և կայանված ավտոմեքենայի վրա։
Դեպքի վայր էին ժամանել քրեական, համայնքային և պարեկային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև Քննչական կոմիտեի քննիչները։ Իրականացվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, մասնակիցներին և օգտագործված հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրավապահներն ունեցել են տվյալներ, որ միջադեպի հետևանքով եղել է չորս վիրավոր։ Տեսանյութը հրապարակվել է կայքի Telegram-յան ալիքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան