Մոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Կուդրինսկի հրապարակում տեղի ունեցած պայթյունն անվանել է ահաբեկչություն:
Թեև պաշտոնական տվյալներ չկան, ռուսական ռազմական տելեգրամ-ալիքները գրում են, որ հարձակման թիրախում կարող էր լինել ՌԴ Օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկոն, ով ռեստորանում նշելիս է եղել ծննդյան 55-ամյակը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ անվտանգությունն ապահովող աշխատակից, իսկ տուժածների թվում է գեներալի դուստրը։
Արևմտյան երկրներն ու ԵՄ-ն Չայկոյին նախկինում ներառել էին պատժամիջոցների ցանկում՝ ուկրաինական հակամարտության ընթացքում նրա հնարավոր առնչությունը ռազմական հանցագործությունների հետ կապելով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան