Իրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների մասին կեղծ են։ Իրանը Օմանի հետ բանակցություններ է վարում միայն Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք ներկայումս որևէ բանակցություն չենք վարում Միացյալ Նահանգների հետ։ Բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ նպատակ ունենալով համաձայնության գալ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկություն ապահովող երթուղու վերաբերյալ», - նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Իրանը օգոստոսի 3-ին կսկսեն խաղաղության բանակցությունները։ Թրամփը նաև TruthSocial սոցիալական ցանցում գրել էր, որ համաձայնել է չեղարկել Իրանի վրա նախատեսված խոշոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության գալու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան