Արիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People
Ժամանց
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն որոշում է կայացրել ժամանակավորապես հեռանալ հանրային դաշտից՝ իր առողջության շուրջ ընթացող խոսակցությունների պատճառով:
People ամսագրին երգչուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Գրանդեն դադար կվերցնի Eternal Sunshine շրջագայության ավարտից հետո, որը ցանկանում է եզրափակել առողջ, երջանիկ ու բարձր նոտայով, ինչից հետո կհեռանա հանրային գործունեությունից, քանի որ դա հանգեցրել է տևական ու անվերջ շահարկումների:
Լրատվամիջոցը նշում է, որ հիշյալ համերգային շրջագայության վերջին մենահամերգը տեղի է ունենալու սեպտեմբերի 1-ին՝ Լոնդոնում: Դերասանական կարիերայով ևս զբաղվող արտիստը նաև կլքի «Sunday in the Park with George» մյուզիքլի նախագիծը, որի ներկայացումը նախատեսված էր 2027 թվականին Լոնդոնում:
Ըստ հրապարակման՝ կատարողի առողջական վիճակի մասին լուրերը պտտվում են արդեն տևական ժամանակ, սակայն հանրության հետաքրքրությունն ավելի է սրվել հուլիսի 31-ին, երբ թողարկվել է նույն օրը լույս տեսած համանուն ալբոմի Petal երգի տեսահոլովակը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան