El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա
Աշխարհ
Իսպանիայի իրավապահ մարմինները ջանքեր են գործադրում արագորեն նույնականացնելու պոտենցիալ ջիհադիստներին և հանցագործներին, որոնք կարող էին ներխուժել Հյուսիսային Աֆրիկայի ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաք միգրանտների հոսքի ժամանակ, հաղորդում է El Confidencial-ը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության աղբյուրներին։
Նրա խոսքով՝ Քաղաքացիական գվարդիայի և Ազգային ոստիկանության աշխատակիցները վերլուծում են անօրինական ներթափանցման զանգվածային տեսագրությունները և պարեկում քաղաքի փողոցները։
Այս անվտանգության խախտումը վերացնելու համար գործի են դրվել բոլոր հասանելի ռեսուրսները։ Հրատարակությունը գրում է, որ ստեղծված քաոսի պատճառով չկան ճշգրիտ թվեր այն մասին, թե քանի մարդ է մտել և դուրս եկել Սեուտա վերջին շաբաթվա ընթացքում։ Ամենաիրատեսական գնահատականները ցույց են տալիս, որ միգրանտների մոտ 90%-ը վերադարձել է Մարոկկո։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան