Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու
Աշխարհ
Իրանում մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվել էին իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ համագործակցելու և Իսրայելի հետ վերջին հակամարտության ընթացքում գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար։
Report-ի փոխանցմամբ՝ հղում անելով Ynet-ին, այդ մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Օմիդ Բեհզադն ու Փուրիա Սաֆութը մեղավոր են ճանաչվել «Մոսադին» Իրանի զինծառայողների, ոստիկանության աշխատակիցների և անվտանգության օբյեկտների վերաբերյալ լուսանկարներ, կոորդինատներ և այլ տվյալներ փոխանցելու համար։
Նշվում է, որ մահապատժի դատավճիռներն իրականացվել են լուսադեմին՝ դատավարության ավարտից հետո։
Իրանական կողմի պնդմամբ՝ նրանք գործել են որպես Իսրայելի հետախուզության ցամաքային գործակալներ և մասնակցել լայնածավալ հետախուզական գործողության։
Քննության վարկածով՝ Օմիդ Բեհզադը Google Maps-ի և այլ քարտեզագրական ծառայությունների միջոցով որոշել է ռազմական և անվտանգության օբյեկտների տեղակայումը, ապա դրանց կոորդինատները փոխանցել «Մոսադի» հետ կապվող ալիքներով։
Իսկ Փուրիա Սաֆութը, ըստ մեղադրանքի, արտասահմանյան արբանյակային հեռուստաալիքի միջոցով փոխանցել է տեղեկություններ Իրանի զինվորականների և անվտանգության օբյեկտների մասին, որը Թեհրանը համարում է հետախուզական տեղեկատվության հավաքագրման միջոց։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան