Իսպանիան համերաշխություն է պահանջում ԵՄ անդամներից Սեուտայի ճգնաժամի հարցում
Աշխարհ
Իսպանիայի իշխանությունները պահանջում են համերաշխություն ԵՄ անդամ պետություններից՝ Հյուսիսային Աֆրիկայի ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների ճգնաժամի հարցում: Այս մասին հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
Նրա խոսքով՝ «կային եվրոպական կառավարություններ, որոնք չկարողացան բարձրանալ իրավիճակի վրա»՝ անօրինական ներգաղթյալների հոսքին արձագանքելիս։ Արտաքին գործերի նախարարը պարզաբանել է, որ Մադրիդը համերաշխություն է ցուցաբերել այլ ճգնաժամերի ժամանակ։
«Եվ հենց դա է, ինչ մենք պահանջում ենք մյուս եվրոպացիներից», - ասել է դիվանագետը TVE-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Իսպանիայի ինքնավար քաղաքներ Սեուտան և Մելիլյան «երբեք սպառնալիք չեն ներկայացրել Շենգենյան գոտու ամբողջականության համար»։
«Սկզբից Մարոկկոն առաջարկել է իր օգնությունը՝ փորձելով կանխել մարդկանց այս հոսքը և, ամենակարևորը, ապահովել նրանց անհապաղ վերադարձը», - վստահեցրել է նախարարը։ «Մուտք գործածների ճնշող մեծամասնությունը արդեն վերադարձել է Մարոկկո, և Մարոկկոն շարունակում է առաջարկել այս օգնությունը»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան