Սեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալ
Աշխարհ
Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաքում անօրինական ներգաղթյալների զանգվածային հոսքից հետո կարող է դեռևս մնալ 3000-5000 միգրանտ, հայտնում է Europa Press-ը՝ հղում անելով քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասին։
Նա նշել է, որ Սեուտայում իրավիճակը դեռևս լիովին չի վերադարձել նորմալ հունի։
Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ կարողացան հասնել Իսպանիայի Սեուտա քաղաք՝ լողալով և քայլելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ծովափնյա ջրարգելակի շուրջ։ Ճգնաժամի պայմաններում Իսպանիայի իշխանությունները որոշեցին տեղակայել բանակը՝ քաղաքում անվտանգությունն ապահովելու համար։ Ավելին, Սեուտա հասնելու փորձի ժամանակ զոհվել է առնվազն 72 մարդ։ Ենթադրվում է, որ միգրանտների մեծ մասն արդեն վերադարձել է Մարոկկո։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան