Դուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համար
Աշխարհ
Դուբայի շեյխի դուստրը՝ արքայադուստր Մահրա բինթ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, դարձել է Marie Claire Arabia ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Լուսանկարները հրապարակվել են պարբերականի պաշտոնական Instagram-ի էջում։
32-ամյա արքայադուստրը ֆոտոշարքում ներկայացել է տարբեր կերպարներով։ Կադրերից մեկում նա կրում է սպիտակ վերնաշապիկ և APM Monaco բրենդի զարդեր՝ երկար ականջօղեր, վզնոց, լայն ապարանջան և ադամանդներով մատանի։ Այլ լուսանկարներում Մահրան ներկայացել է palmer//harding ապրանքանիշի սուրճի և մարգարտագույն երանգների հագուստով։ Նրա կերպարը լրացրել են ծավալուն սանրվածքն ու արտահայտիչ դիմահարդարումը՝ սև գրաֆիկական սլաքներով։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին արքայադուստր Մահրան հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել ամուսնալուծության հայտարարությունից հետո՝ ակնարկելով, որ դրա պատճառը ամուսնու դավաճանությունն էր։ Մեկ տարի անց հայտնի դարձավ, որ նա նշանվել է ամերիկացի ռեփեր French Montana-ի հետ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան