Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանը
Հասարակություն
Ռուս երգիչ Դիմա Բիլանը արձագանքել է Մոսկվայի «ՎՏԲ Արենա» մարզահամալիրում կայացած իր համերգի վերաբերյալ հնչած քննադատությանը։ Երգիչը Telegram-ի իր էջում նշել է, որ ներկայացումը եղել է նորարարական և ներառել է բարդ տեխնոլոգիական լուծումներ։
Հուլիսի 31-ին կայացած համերգից հետո մի շարք հանդիսատեսներ դժգոհել էին կազմակերպչական խնդիրներից։ Նրանց խոսքով՝ պարային գոտում գտնվող հանդիսատեսի տեսադաշտը սահմանափակվել էր մի քանի մետր բարձրությամբ հարթակի պատճառով, որտեղ ելույթ էր ունենում Բիլանը։ Շատերը նշել էին, որ ամբողջ համերգի ընթացքում գրեթե չեն տեսել արտիստին և ստիպված են եղել հետևել միայն էկրաններին։
Արձագանքելով քննադատությանը՝ Բիլանը խոստացել է մանրամասն ուսումնասիրել բոլոր դիտողությունները և գտնել լուծումներ, որոնք կապահովեն ավելի լավ տեսանելիություն բոլոր գոտիներից՝ առանց հրաժարվելու շոուի մասշտաբից և նորարարական գաղափարներից։ Երգիչը նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ ընդգծելով, որ եթե որևէ տարր չի աշխատել այնպես, ինչպես նախատեսված էր, ինքը նույնպես ցավում է դրա համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան