Հուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձուն
Ռուսաստան
Հուլիսին համաշխարհային շուկայում ամենաշատ թանկացած սննդամթերքը եղել է հավի ձուն։ Comex ամերիկյան բորսայի տվյալների համաձայն՝ դրա գինը մեկ ամսում աճել է 334 տոկոսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետների գնահատմամբ՝ գների կտրուկ աճը պայմանավորված է ԱՄՆ-ում բարձր ախտածին թռչնագրիպի լայնածավալ բռնկումներով, որոնց հետևանքով ոչնչացվել են տասնյակ միլիոնավոր ածան հավեր։ Արդյունքում շուկայում առաջարկը նվազել է, իսկ պահանջարկը՝ աճել, ինչը հանգեցրել է գների կտրուկ բարձրացման։
Միևնույն ժամանակ Ռուսաստանում իրավիճակը հակառակն է եղել․ հունիսին հավի ձվի գինը ներքին շուկայում նվազել է 9,6 տոկոսով։ Փորձագետների խոսքով՝ 2025 թվականին երկրում ձևավորված արտադրանքի ավելցուկը նվազեցրել է գները և բացասաբար ազդել թռչնաբուծական տնտեսությունների շահութաբերության վրա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան