Սերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան
Աշխարհ
Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը երկրի բնակիչներին կոչ է արել խնայողաբար օգտագործել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ Դանուբ գետի ջրի մակարդակի պատմական նվազման պատճառով։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վարչապետի խոսքով՝ շուրջ 40 աստիճան շոգի հետևանքով Դանուբի ջրի մակարդակը զգալիորեն նվազել է ոչ միայն Սերբիայում, այլև Եվրոպայի մի շարք երկրներում։ Նա նշել է, որ այս իրավիճակը ազդում է հիդրոէլեկտրակայանների արտադրողականության վրա, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կախված են գետի ջրի մակարդակից։
Սերբիայի էներգետիկայի նախարարությունում հավելել են, որ գետերի ծանծաղացումը խոչընդոտում է նաև վառելիքի փոխադրումը բեռնանավերով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սլովակիան սահմանափակել է նավերի անցումը Դանուբի որոշ հատվածներում, իսկ Հունգարիայում քննարկվում է «Պակշ» ատոմակայանի աշխատանքի վրա ջրի պակասի հնարավոր ազդեցությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան