Շոգն ու գետերի ծանծաղացումը Եվրոպայում էներգետիկ խնդիրներ են առաջացնում
Աշխարհ
Եվրոպայում ուժեղ շոգն ու գետերի ջրի մակարդակի նվազումը բացասաբար են անդրադառնում էներգետիկ համակարգի աշխատանքի վրա։ Այդ կարծիքը «Վզգլյադ» թերթին հայտնել է Ռուսաստանի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը։
Նրա խոսքով՝ ջրի պակասի հետևանքով նվազում է հիդրոէլեկտրակայանների արտադրողականությունը, իսկ ատոմակայաններում խնդիրներ են առաջանում ռեակտորների հովացման համար անհրաժեշտ ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով։ Փորձագետը նշել է, որ այս պատճառով Հունգարիայի «Պակշ» ատոմակայանը մոտ օրերին կարող է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։
Յուշկովը նաև ընդգծել է, որ շոգ եղանակը նվազեցնում է հողմային էլեկտրակայանների արդյունավետությունը, իսկ գետերի ծանծաղացումը դժվարացնում է բեռնափոխադրումները, այդ թվում՝ ածխի մատակարարումը։ Ավելի վաղ Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը հայտարարել էր, որ Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույնի է հասել և քաղաքացիներին կոչ էր արել խնայողաբար օգտագործել ջուրն ու էլեկտրաէներգիան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան