ԱՀԿ-ն գնահատել է մոծակների խայթոցի վտանգը
Հասարակություն
Մոծակների խայթոցների մեծ մասը միայն ժամանակավոր անհարմարություն է պատճառում և սովորաբար առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ԱՀԿ-ի տվյալներով՝ մոծակի թքի նկատմամբ օրգանիզմի արձագանքը կարող է առաջացնել քոր և այտուց խայթոցի հատվածում, սակայն նման ախտանշանները, որպես կանոն, անցնում են մի քանի օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ մասնագետները հիշեցրել են, որ մոծակների որոշ տեսակներ կարող են փոխանցել վիրուսային և մակաբուծային հիվանդություններ։
Ավելի վաղ ԱՀԿ-ն խորհուրդ էր տվել տներում և բակերում հեռացնել կանգնած ջուրը, քանի որ այն մոծակների բազմացման հիմնական միջավայրերից է և նպաստում է դրանց տարածմանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան