Սեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համար
Աշխարհ
Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաքի ղեկավար Խուան Խեսուս Վիվասը քննադատել է երկրի կառավարությանը՝ հայտարարելով, որ իշխանությունները ժամանակին անտեսել են միգրանտների նոր զանգվածային ներհոսքի վերաբերյալ նախազգուշացումները։ Այդ մասին գրում է El País պարբերականը։
Վիվասի խոսքով՝ Սեուտայի իշխանությունները Մադրիդին նախապես զգուշացրել էին, որ իրավիճակը կարող է կրկնել 2021 թվականի իրադարձությունները, երբ Մարոկկոյից Սեուտա էր ներթափանցել առնվազն 8 հազար միգրանտ։ Սակայն, նրա պնդմամբ, կենտրոնական իշխանությունները պատասխանել էին, որ նման իրավիճակներ տեղի են ունենում ամեն ամառ և անհանգստանալու պատճառ չկա։
Սեուտայի ղեկավարը ընդգծել է, որ այժմ անհրաժեշտ է կանխել նման դեպքերի կրկնությունը, հակառակ դեպքում քաղաքի բնակիչների վստահությունը պետական կառույցների նկատմամբ վերականգնելը չափազանց դժվար կլինի։ Ավելի վաղ Cadena SER-ը հայտնել էր, որ Իսպանիայի Ազգային հետախուզական կենտրոնը (CNI) շաբաթներ առաջ նախազգուշացրել էր ՆԳ նախարարությանը սպասվող միգրացիոն ճգնաժամի մասին, սակայն այդ տեղեկատվությունը, ըստ աղբյուրների, անտեսվել էր։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը