Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել է
Աշխարհ
Իսպանիայում 2026 թվականի հուլիսին շոգ եղանակի հետևանքով գրանցվել է շուրջ 2 հազար մահվան դեպք։ Այս մասին վկայում են երկրի մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալները, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ հուլիսին շոգի հետ կապված մահացության ցուցանիշը նախորդ ժամանակաշրջանների համեմատ գրեթե կրկնապատկվել է՝ արտացոլելով ծայրահեղ բարձր ջերմաստիճանների ազդեցությունը բնակչության առողջության վրա։
Ավելի վաղ իսպանացի օդերևութաբանները հայտնել էին, որ 2026 թվականի առաջին կեսը դարձել է երկրի պատմության վերջին 65 տարվա ամենատաք ժամանակահատվածը։
Միաժամանակ, 2026 թվականի հունիսը գրանցվել է որպես դիտարկումների պատմության երկրորդ ամենատաք հունիսը՝ զիջելով միայն 2025 թվականի հունիսին։ Երկրում միջին ջերմաստիճանը կլիմայական նորման գերազանցել է 3,2 աստիճան Ցելսիուսով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան