Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասները
Ռուսաստան
Մերձմոսկվայում տեղի ունեցած մահաբեր դանակահարությանը նախորդել է վիճաբանություն։ Այդ մասին հայտնում է «112» Telegram ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ մի խումբ տղամարդիկ միասին ալկոհոլ էին օգտագործում, երբ նրանցից մեկը վիճել է ընկերների հետ, հեռացել տուն, վերցրել դանակ և որոշել վերադառնալ։ Ճանապարհին նա հագել է դիմակ և որսորդական բաճկոն։ Վերադառնալով՝ նա դանակով հարձակվել է ընկերների վրա։ Տեսնելով նրան՝ վերջիններս փորձել են փախչել, սակայն հարձակվողը հասել է 44-ամյա տղամարդուն և բազմաթիվ հարվածներ հասցրել։ Մյուս տուժածը վնասվածքներ է ստացել ուսի և նախաբազկի հատվածում։
Հարձակվողը ձերբակալվել է։ Իրավապահները ներկայում որոշում են նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ վիրավորված երկրորդ տղամարդը հիվանդանոցում է և գտնվում է միջին ծանրության վիճակում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան