Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համար
Աշխարհ
Ֆրանսիայի հարավ-արևելքում ավազակներին ձերբակալելու փորձի ժամանակ վիրավորված ոստիկանը ձերբակալվել է իրեն և գործընկերներին պաշտպանելու համար ծառայողական զենքն օգտագործելուց հետո, հայտնել է Վալորի համայնքի քաղաքապետ Քևին Լուսիանոն։
«Զինված և բռնի ավազակների դեմ վտանգավոր միջամտության ժամանակ երկու ոստիկան վիրավորվել է, իսկ մեկը ստիպված է եղել զենքն օգտագործել իրեն և գործընկերներին պաշտպանելու համար։ Երկրում, որտեղ արժեքների աղավաղումը դարձել է նորմա, այս օրինակելի ոստիկանը ձերբակալվել է», - գրել է քաղաքապետը սոցիալական ցանցերում՝ դատապարտելով իրավապահ մարմինների աշխատակցի դեմ գործողությունները։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի կեսօրին, երբ ոստիկանները փորձել են կանխել կողոպուտը։ Հանցագործներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսը փախել է, ասել է Լուսիանոն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան