Ռուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկային
Ռուսաստան
Սև ծովում անվտանգության ռիսկերի աճի պատճառով կտրուկ նվազել է ռուսական ածուխ տեղափոխելու պատրաստ նավերի թիվը։ Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Գնային ինդեքսների կենտրոնի (ՑՑԻ) տվյալներին։
Հուլիսի 26-ի դրությամբ Սև ծովում բեռնման համար հասանելի բալքերների թիվը տարեկան կտրվածքով նվազել է 25 տոկոսով՝ հասնելով 97 նավի։ Վերլուծաբանների խոսքով՝ մի շարք ապահովագրական ընկերություններ հրաժարվում են սպասարկել Ազով-Սևծովյան ավազան մուտք գործող նավերը՝ ռազմական վտանգների պատճառով, ինչի հետևանքով ռուսական ածխի արտահանողները բախվում են փոխադրումների կազմակերպման դժվարությունների։
Շուկայի մտահոգությունները հատկապես աճել են հուլիսի 22-ին թուրքական չորաբեռնատարի վրա անօդաչու սարքի հարձակումից հետո։ Փորձագետների գնահատմամբ՝ նավերի պակասը կարող է բարձրացնել ռուսական ածխի գինը գնորդների համար, միաժամանակ նվազեցնելով մատակարարների շահութաբերությունը և դժվարացնելով արտահանման պայմանագրերի կատարումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան