ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոնները
Հասարակություն
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Շենգենյան վիզայի տրամադրման ընթացակարգերին նվիրված տեղեկատվական շարքի առաջին հոլովակը։
Նախարարության փոխանցմամբ՝ տեսանյութում ներկայացվում են Շենգենյան վիզայի դիմելու հիմնական փուլերը, ինչպես նաև պարզաբանվում է, թե ինչ է «վիզաների կասկադը» և ինչպես է այն գործում։
ԱԳՆ-ն ընդգծում է, որ ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և հիմնավորված դիմումը մեծացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը։
Նախարարության գնահատմամբ՝ դիմումների որակյալ պատրաստումը նաև դրական ազդեցություն է ունենում Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան