Թուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասին
Արտաքին Քաղաքական
Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղային գծի վերակառուցման աշխատանքները Թուրքիայում շարունակվում են ամբողջ ծավալով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Կարսի նահանգի Աքյաքայի շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը այցելել է շինհրապարակ և ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։
Նշվում է, որ ստուգայցի ընթացքում ուշադրություն է դարձվել ռելսերի թարմացմանը, ենթակառուցվածքների ամրապնդմանը, տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև երկաթուղային գծի անվտանգության բարձրացման միջոցառումներին։
Թուրքական կողմի փոխանցմամբ՝ աշխատանքների ավարտից հետո երկաթուղային գիծը կարդիականացվի, կբարձրանա դրա անվտանգությունն ու արդյունավետությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում երկաթուղային փոխադրումների զարգացմանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան