Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին
Աշխարհ
Ուկրաինան առավելագույն ջանքեր կգործադրի Ռուսաստանի հետ պատերազմը մինչև ձմեռ ավարտին հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։
Զելենսկին նախանշել է հետագա գործողությունների քայլաշարը, որը, նրա խոսքով, պետք է ստիպի Ռուսաստանին հնարավորինս արագ խաղաղության գնալ։
«Դեսպանների այս տարվա առանցքային անելիքը գործընկերների հետ հարաբերություններում Ուկրաինայի կառավարության արտաքին ուղղության նկատմամբ լիարժեք աջակցություն ապահովելն է»,- նշել է երկրի ղեկավարը։
Նա նշել է, որ առայժմ հնարավոր չէ հարյուրտոկոսանոց վստահությամբ ասել, թե հատկապես երբ արդյունք կտան բոլոր դիվանագիտական ջանքերը, ՌԴ-ի դեմ ուկրաինական հեռահար պատժամիջոցները, միջին հեռահարության հարվածներն ու միջազգային գործընկերների կողմից իրականացվող պատժամիջոցային ճնշումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան