Իտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել
Աշխարհ
Օգոստոսի 4-ին ԵՄ խորհրդի նիստում Իտալիան կներկայացնի առաջարկ՝ մի շարք երկրներում, մասնավորապես՝ Աֆրիկայում, ԵՄ անդամ պետություններից անօրինական միգրանտների համար կենտրոններ ստեղծելու մասին։ Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները։
«Վաղը կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին կներկայացնի առաջարկ՝ անօրինական միգրանտների համար նոր կենտրոններ ստեղծելու մասին, որոնք հիմնված կլինեն ալբանական մոդելի վրա, բայց կֆինանսավորվեն եվրոպական միջոցներով, և դրանք գրեթե բոլորը կգտնվեն Աֆրիկայում»,-հաղորդում է աղբյուրը։
Հրապարակումները նշում են, որ այն երկրների նախնական ցանկում, որտեղ հնարավոր է բացվեն նման կենտրոններ, ներառված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ Աֆրիկայի ափին գտնվող Սեուտա քաղաք է մտել մոտ 80.000 միգրանտ։ Իսպանական տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ ավելի քան 70.000-ը արդեն վերադարձել է։ Ավելի քան 80 մարդ մահացել է իսպանական անկլավ հասնելու փորձի ժամանակ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան