Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Աշխարհ
Իտալիան շարունակում է մնալ աֆրիկյան շոգի ազդեցության տակ։ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ, ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։
Ցուցակում չեն ընդգրկվել միայն Մեսինան և Ռեջիո դի Կալաբրիան, մինչդեռ երկրի մնացած հատվածը շարունակում է պայքարել անոմալ բարձր ջերմաստիճանի և խեղդող շոգի դեմ։ Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը «դեղին» մակարդակի նախազգուշացում է հրապարակել Աբրուցոյի, Ումբրիայի և Սիցիլիայի որոշ հատվածներում՝ ամպրոպների վտանգի պատճառով, թեև եղանակային ընդհանուր պատկերում շարունակելու է գերիշխել աֆրիկյան անտիցիկլոնը։
Մինչև օգոստոսի 8-ը Իտալիայում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։ Առողջապահության նախարարությունը զգուշացրել է մարդկանց առողջությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, որը վերաբերում է ոչ միայն խոցելի խմբերին, այլև ողջ բնակչությանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան