Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ
Տնտեսություն
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7,9%-ով տարեկան կտրվածքով՝ հունվար-մայիս ամիսների 8,0%-ից հետո։ Դրա մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տեսության մեջ։
Հիմնական նպաստը բերել են ծառայությունները (+11,1% տարեկան կտրվածքով), շինարարությունը (+24,5% տարեկան կտրվածքով) և արդյունաբերությունը (+10,8% տարեկան կտրվածքով)։ Արտաքին առևտրի դինամիկան եղել է տարաբնույթ․ ներմուծումն աճել է 4,0%-ով տարեկան կտրվածքով, իսկ արտահանումը կրճատվել է 6,7%-ով։
Բանկի փորձագետներն ակնկալում են, որ բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի ներքին աղբյուրների հաշվին։ Նրանց կանխատեսմամբ՝ 2026 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի 6%։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան