Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Շտապօգնության հերթապահ խումբը Դավիթաշենում հայտնի Reebok Sports Club Armenia կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաներին հայտնել են որ տեղափոխվածը մոտ 20-ից 25 տարեկան աղջիկ է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Դավիթաշենի ոստիկաները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանին պատկանող Դավիթաշենում գործող, Reebok Sports Club Armenia կենտրոնի լողավազանից։
Դեպքի մանրամասները ճշտվում են։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան