Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան 

Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ի վիճարկված ընտրություններով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովը կիրակնօրյա նիստով սկսեց աշխատանքները: Նորակազմ խորհրդարանը դեռ ղեկավարության ձևավորման փուլում է: Երեկ 63 յուրայինների ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը: Խորհրդարանն անցել է փոխնախագահների ընտրությանը, հետո հերթը կհասնի մշտական հանձնաժողովների նախագահներին: Հաշվի առնելով, թե ինչպես են ընթանում նիստերը, այս շաբաթ, երևի թե, ԱԺ-ն զբաղված կլինի ընտրություններով:

Առաջին երկու օրվա հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան: Իհարկե, դժվար է մի քանի նիստով եզրահանգումներ անել: Սակայն հատկապես մի հարց, ինչպես ասում են, ականջ ծակեց: Մասնավորաբար, նորակազմ ԱԺ առաջին նիստի ընթացքում հատկապես նույն Ռուբեն Ռուբինյանի ելույթում հնչած որոշ արտահայտություններ ու նոտաներ առանձնահատուկ ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես այն արտահայտությունների մասին է, որոնց իմաստը հանգում էր «զրոյից սկսելուն», «մաքուր էջից» սկսելուն, քաղաքակիրթ փոխհարաբերություններ ունենալուն, առհասարակ, բարեկրթության շրջանակներում մնալուն, «կարմիր գծեր» չհատելուն:

Հիրավի, շատ լավ, նույնիսկ համարձակ կարելի է ասել՝ հրաշալի բաներ են ասում քպականներն ու նրաց ընտրած ԱԺ նախագահը: Առանց հեգնանքի՝ հրաշալի: Ավելին, ասում են բաներ, որոնց մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք ու չենք կարող համաձայն չլինել, ավելին՝ չողջունել: Բայց այստեղ միանգամից մի ամբողջ շարք հարցեր ու դիտարկումներ են առաջ գալիս:

Առաջինը, բնականաբար, այն է, թե ինչ է ակնկալում ՔՊ-ի ներկայացուցիչը, որ ընդդիմությունը մոռանալո՞ւ է այն ամենը, ինչ բերել է իշխող քաղաքական ուժը մեր երկրի գլխին, այն ամենը, ինչի համար ժողովրդի մեծամասնությունը մերժել է իրենց: Եթե նույնիսկ մի կողմ դնենք 2018-2020 թթ. միջակայքում արձանագրված անընդունելի դրսևորումները՝ հարձակում խորհրդարանի վրա, հարձակում դատարանների վրա, կորոնավարակի շրջանում մահացու կառավարում, բանակցային գործընթացի փակուղայնացում և այլն, ապա 2020-ից սկսած ու մինչ օրս տեղի ունեցածները չեն կարող պարզապես մոռացվել: Դա անհնար է մոռանալ ոչ միայն այն պատճառով, որ, ենթադրենք, ընդդիմադիր ուժերը հիշաչար են: Չի կարող պարզապես մոռացվել այդ ամենը, ինչ արվել է, կրկնենք, հատկապես սկսած 2020-ից, քանի որ դա ՔՊ-ի իշխանավարման «քաղաքական ժառանգությունն» է ու այլևս պատմական իրողություն. հազարավոր զոհերի հանգեցրած պատերազմ, Արցախի զգալի տարածքների կորուստ, ապա հաջորդած կորուստներ՝ Արցախի ուրացում և ամբողջական հայաթափում, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստներ, նոր զոհեր, սահմանազատման անվան տակ նոր կորուստներ, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացում, Հայաստանի ժողովրդավարական ոչ շատ ձեռքբերումների կորուստ, երկիրը ոստիկանապետության, բռնապետության վերածելու բացահայտ մղումներ, սեփականության իրավունքի, առհասարակ՝ իրավունքի շարունակական ոտնահարումներ, տասնյակով քաղբանտարկյալներ, աննախադեպ հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու վրա, Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու բացահայտ դրսևորումներ:

Ահա, այս ամենը չի կարող պարզապես ջնջվել կամ մոռացվել: Դեռ չենք խոսում այն մասին, որ զուտ քաղաքագիտական տեսանկյունից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի կյանքում ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի ու ավելի է խորացել: Ավելին, այդ ճգնաժամն արտապատկերվել է Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում (անխուսափելիորեն) և այժմ ակնհայտորեն շոշափում է ինչպես տնտեսության ամբողջական ճյուղեր, առհասարակ՝ բիզնեսի ու ներդրումների վրա է ազդում, այլև նույնիսկ ամենաշարքային հողագործի կամ այգեպանի գործունեության: Ճգնաժամն, ըստ այդմ, դարձել է համընդգրկուն: Իսկ վերջին՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո այն համալրվել է նորանոր խնդիրներով, սկսած շուրջ 60 հազար ընտրողների քվեների կամայական զրոյացումից, վերջացրած քաղբանտարկյալների ու քաղհալածյալների թվի շեշտակի ավելացմամբ:

«Մաքուր էջից սկսելու» մոտեցման հետ կապված դիտարկումների երկրորդ շերտը վերաբերում է այն իրողությանը, որ նման կոչեր անող ուժի ներկայացուցիչները շարունակում են սադրել, լարել մթնոլորտը, անել արմատապես անընդունելի, այդ թվում՝ հազարավոր հայ քրիստոնյաների կրոնական ընկալումներին ու զգացմունքներին դիպչող հայտարարություններ: Ըստ որում, պետք է նկատել, որ «մաքուր էջից» սկսելու որոշ հնարավորություն ուներ ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա գերադասեց ոչ թե մաքուր կամ գոնե կիսամաքուր էջից սկսել, այլ վիրավորական բառամթերքով, մեղադրական պիտակումներով հարձակվել ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլև Հայաստանի շուրջ 600 հազար քաղաքացիների վրա, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին: Քաղաքացիներին հանիրավի մեղադրեց ընտրակաշառք վերցնելու մեջ, արեց անընդունելի արտահայտություններ, ավելին՝ իրեն կուրորեն ենթարկվող իրավապահ մարմիններին հանձնարարեց իրականացնել հետապնդումներ: Սրանք բոլորը այլևս կատարված ու արձանագրված բացահայտ փաստեր են:

Ավելին, հենց ԱԺ անդրանիկ նիստում իշխանության որոշակի ներկայացուցիչներ կրկնեցին իրենց կուսակցական ղեկավարի մոտեցումները: Այդ պայմաններում «մաքուր էջի», բարեկիրթ կամ քաղաքակիրթ հարաբերությունների մասին հայտարարությունները չեն կարող անկեղծ համարվել, որքան էլ որ նման հարաբերություններն առհասարակ համարվեն ընդունելի:

Այո, քաղաքական տարամետ ուժերի քաղաքակիրթ հարաբերություններն ու այդ հարաբերություններում «կարմիր գծեր» պահելը կարևոր են: Ի վերջո, դժվար է լողալ ծծմբաթթվի մեջ, թեկուզ երկարաճիտ ռետինե կրկնակոշիկներով: Այսինքն, ցանկալի է ունենալ քիչ թե շատ նորմալ քաղաքական մթնոլորտ ու միջավայր, քան թույնով ու ատելությամբ լի:

Բա՛յց: Ի վերջո, ոչ թե ընդդիմությունն է այդ ամենն սկսել, ինչն ակնարկում էր նույն Ռուբեն Ռուբինյանը, այլ հենց իշխանությունը՝ հասարակությանը սևուսպիտակի բաժանելու, ամենօրյա ռեժիմով թշնամանք ու ատելություն գեներացնելու, անընդունելի, փողոցային բառամթերքի, ընդդիմադիր ուժերի հանդեպ «իրավապահ» հալածանքների տեսքով: Իրավիճակի խորքային ողբերգականությունն այն է նաև, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են համարել կամ առնվազն ինքնաքարոզվել, դիրքավորվել որպես «լավ բան անողներ», շարունակում են իրենց գործունեության աղետային ետևանքները հրամցնել որպես աներևակայելի... ձեռքբերումներ:

Հարձակվում են ընդդիմադիր լիդերների վրա: Բանտարկում են: Հայաստանը դարձրել են հարյուրավոր քաղբանտարկյալների երկիր: Խլում են մարդկանց ունեցվածքը, ոտնահարում են բոլոր իրավունքները, այդ թվում՝ սեփականության: Ու հետո, իբր ոչինչ չի եղել, «մաքուր էջի» մասին են խոսո՞ւմ:

Իշխանությունը, իշխող ուժն է հիմնապատճառը երկրում ձևավորված ծծմբաթթվային մթնոլորտի: Հիմա ումի՞ց են ինչ ուզում:

Այո, Հայաստանին իսկապես անհրաժեշտ է «մաքուր էջ»: Հայաստանին իսկապես անհրաժեշտ են քաղաքակիրթ հարաբերություններ: Բայց դրա համար, նախ՝ բարոյաքաղաքական զուլալում պետք է տեղի ունենա: Իսկ դրա համար առաջին քայլը հենց իշխանությունը պետք է անի՝ սկսելով իրենից, իր պահվածքից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Ամենադիտված