Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերին
Արտաքին Քաղաքական
Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցով որոշում կարող է ընդունվել միայն կազմակերպության անդամ պետությունների կոնսենսուսի դեպքում։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
Վասիլևը նշել է, որ Հայաստանը շուրջ երկու տարի չի առաջադրում իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ քվոտային պաշտոններում և հետ է կանչել իր ներկայացուցիչներին կազմակերպության միացյալ շտաբից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան