Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ
Հայաստան
Օգոստոսի 4-ին և 5-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 4-8-ը երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էական փոփոխություն չի կրի։
Երևանում օգոստոսի 4-8-ը նույնպես կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին մայրաքաղաքում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 12-15 մ/վ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան