AP. Գազայի շոգը սրում է մարդասիրական ճգնաժամը
Աշխարհ
Գազայի հատվածում շոգ եղանակը վատթարացնում է անկլավում առկա մարդասիրական ճգնաժամը՝ սրելով տեղի բնակիչների առողջական խնդիրները, հաղորդում է Associated Press (AP)-ը։
Գործակալության տվյալներով՝ հարյուր հազարավոր պաղեստինցիներ ներկայումս ապրում են սինթետիկ նյութերից պատրաստված ժամանակավոր վրաններում։ Վատ օդափոխության և այդ վրաններում բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև ջրին հասանելիության խնդիրների պատճառով տեղի բնակիչները զգալի ռիսկի են ենթարկվում՝ ջրազրկման և ջերմության հետ կապված հիվանդությունների։
Տեղական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հուլիսի վերջին շաբաթում և օգոստոսի առաջին շաբաթում ջերմաստիճանը միջինում երկու աստիճանով բարձր է եղել նորմայից։ Վերջին օրերին այն տատանվել է 33-35 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Սպասվում է, որ օգոստոսի ընթացքում ջերմաստիճանը կմնա նորմայից երկու աստիճանով բարձր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան