Գազի արտահոսքերը կբացահայտեն արհեստական բանականության օգնությամբ
Ռուսաստան
Տյումենի պետական համալսարանի (ՏյումՀՊՀ) գիտնականները մշակել են արհեստական բանականության վրա հիմնված համակարգ, որը նախատեսված է գազի արտահոսքերը ավտոմատ հայտնաբերելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Յուգրայի պետական համալսարանի տեղեկագիր» գիտական հանդեսում։
Մշակման հեղինակների խոսքով՝ նոր համակարգը կօգնի նվազեցնել արտահոսքերի վերացման ծախսերը, ինչպես նաև բարձրացնել գազատարների հրդեհային և բնապահպանական անվտանգությունը։ Համակարգը շուրջօրյա ռեժիմով կվերահսկի գազատարները՝ օգտագործելով տեսախցիկներ և ինֆրակարմիր լազերներ, որոնք կարձանագրեն նույնիսկ փոքր արտահոսքերը՝ ըստ գազի մոլեկուլների կողմից ինֆրակարմիր ճառագայթման կլանման։
Արտահոսքերի հայտնաբերման համակարգը հիմնված է համակարգչային տեսողության ալգորիթմների վրա։ Նեյրոցանցի ուսուցման համար մասնագետները համադրել են ինֆրակարմիր տեսախցիկների և գազաանալիզատորների միջոցով ստացված փորձարարական տվյալները։ Անհրաժեշտության դեպքում համակարգի օպերատորը հեռավար կերպով կկարողանա ահազանգել վթարային ծառայություններին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան