Ձերբակալվել է 3D տպիչով մարտական անօդաչուների համար մասեր պատրաստելու մեջ կասկածվող տղամարդ
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է Ղրիմի բնակչի ձերբակալության մասին, որը, ըստ գերատեսչության, ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ իր տանը 3D տպիչով մարտական անօդաչու թռչող սարքերի համար մասեր էր պատրաստում։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱԴԾ-ի տվյալներով՝ տղամարդը հավաքագրվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՍԲՈւ) աշխատակցի կողմից։ Նրան վերագրվում է նաև Ղրիմում տեղակայված ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու փոխանցումը։
Ըստ հաղորդագրության՝ հետագայում նա հանձնարարություն է ստացել իր բնակավայրում կազմակերպել անօդաչու թռչող սարքերի արտադրություն և հավաքում։ Գործի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան