Իսպանիայում պաշտոնյային ազատել են աշխատանքից՝ Սեուտայում անօրինական միգրանտների մասին հրապարակումից հետո
Աշխարհ
Իսպանիայի վարչապետի գրասենյակը աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության դեպարտամենտի (DSN) մամուլի ծառայության աշխատակցին այն բանից հետո, երբ նա հրապարակել էր Սեուտա ժամանած անօրինական միգրանտների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն։ Այդ մասին հայտնում է El País-ը։
Պարբերականի տվյալներով՝ պաշտոնյան DSN-ի կայքում հրապարակել էր հաղորդագրություն, ըստ որի՝ Սեուտա է ապօրինի մուտք գործել 49 հազար միգրանտ։ Հրապարակումը դարձել էր իսպանական իշխանությունների առաջին պաշտոնական հաստատումը միգրանտների զանգվածային ներհոսքի ծավալի վերաբերյալ։
Հաղորդվում է, որ աշխատակցին հեռախոսազանգով ազատել են աշխատանքից հրապարակումից անմիջապես հետո, իսկ հաղորդագրությունը կարճ ժամանակ անց հեռացվել է DSN-ի կայքից։ Ավելի վաղ Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 30-ին Սեուտա մուտք գործած անօրինական միգրանտների գրեթե բոլորը վերադարձել են Մարոկկո։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան