Թուրքիան կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սև ծովում լարվածությունը նվազեցնելու համար
Աշխարհ
Թուրքիան խորը մտահոգություն է հայտնել Սև ծովում հակամարտության սրման կապակցությամբ, որը ազդում է քաղաքացիական նավերի վրա: Այս սրացումը մեղմելու կանխարգելիչ միջոցառումների չձեռնարկումը լուրջ հետևանքներ կունենա, այդ թվում՝ սննդի անվտանգության համար, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան (օգոստոսի 3-ին), Նովոռոսիյսկի նավահանգստից դուրս գալուց հետո, թուրքական քաղաքացիական «Յասար» և «Նադեժդա» նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով վիրավորվել են մի քանի անձնակազմի անդամներ, այդ թվում՝ մեր քաղաքացիներ: Մեր քաղաքացիների անվտանգությունը մեր գերակա խնդիրն է», - ասվում է հայտարարության մեջ։
«Մենք լրջորեն մտահոգված ենք Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրմամբ, որը, չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, ազդում է քաղաքացիական նավերի վրա: Եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, Սև ծովում սրացումը կունենա բազմակողմանի բացասական հետևանքներ, այդ թվում՝ սննդի անվտանգության: Հետևաբար, մենք կրկին կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին, հատկապես պատերազմող կողմերին, անհապաղ ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար», - շարունակվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան