Օմանի ափերի մոտ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը հարձակման է ենթարկվել
Աշխարհ
Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Minoan Pioneer բեռնատարը հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցով անցնելիս: Reuters-ը, հղում անելով բրիտանական ծովային անվտանգության Vanguard ընկերությանը, հայտնել է, որ անձնակազմի անդամներից մեկը անհետ կորել է։
«Հաղորդումների համաձայն՝ արկը հարվածել է շարժիչի սենյակին, և հրդեհ է բռնկվել քնելու սենյակում: Անձնակազմը պայքարում է կրակի դեմ և օգնության կարիք ունի: Երրորդ մեքենավարը անհետ կորած է համարվում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ անձնակազմը լքում է նավը: Բեռնատարը շահագործվում է հունական Modion Maritime Management ընկերության կողմից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան