Գերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունից
Աշխարհ
Գերմանիայում «Սառա Վագենկնեխտի միություն՝ հանուն բանականության և արդարության» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Սևիմ Դաղդելենը հայտարարել է, որ Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևին պետք է կանչել Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն՝ նրա վերջին հայտարարությունների կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Դաղդելենի դժգոհության պատճառը Մակեևի հայտարարությունն էր, ըստ որի՝ Գերմանիայում կան «աջ և ձախ մարգինալ կուսակցություններ», որոնք «ամեն առավոտ հրահանգներ են ստանում Մոսկվայից»։ Ուկրաինայի դեսպանը նաև կոչ էր արել գերմանացի ընտրողներին լավ մտածել նախքան հաջորդ ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության օգտին քվեարկելը։
Դաղդելենի խոսքով՝ դեսպանը փորձում է գերմանացիներին թելադրել, թե ում պետք է ընտրեն, ինչը, նրա գնահատմամբ, դիվանագիտություն չէ, այլ միջամտություն երկրի ներքին գործերին։ Ավելի վաղ կուսակցության առաջնորդ Սառա Վագենկնեխտը նույնպես քննադատել էր Մակեևին՝ հայտարարելով, որ նա «անցել է բոլոր սահմանները» և իր խոսքի տոնը համարել էր անընդունելի։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան