Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել Սև ծովում նավագնացության անվտանգությունը
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային միջոցներ ձեռնարկել Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Անկարան լրջորեն մտահոգված է Սև ծովում քաղաքացիական նավերի վրա իրականացվող հարձակումներով՝ ընդգծելով, որ դրանք շարունակվում են՝ չնայած Թուրքիայի բազմակի նախազգուշացումներին։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Նովոռոսիյսկի նավահանգստի մերձակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել էր թուրքական ընկերությանը պատկանող նավի վրա։ Հարձակման հետևանքով երեք նավաստի ծանր վիրավորվել էին։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Սև ծովում հարձակման էր ենթարկվել թուրքական Սամսուն նավահանգստից Նովոռոսիյսկ ուղևորվող Nadezhda բեռնանավը, որը տեղափոխում էր միրգ և բանջարեղեն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան