Մարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալ
Աշխարհ
Ընդհանուր առմամբ, Մարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 միգրանտ, և մոտ 70,000-ը արդեն վերադարձել են, ըստ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի։
Սեուտայի քաղաքապետ-նախագահ Խուան Խեսուս Վիվասը հուլիսի 31-ին հայտարարել է, որ քաղաք է մտել մոտ 60,000 մարդ։
«Մեր ողջամիտ գնահատականներով՝ մոտավորապես 72,000 մարդ անօրինական ճանապարհով մուտք է գործել Իսպանիա, և նրանցից 70,000-ը արդեն լքել է երկիրը», - ասել է Գրանդե-Մարլասկան իսպանական լրատվամիջոցների կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում։
Նախարարը հայտնել է, որ իշխանությունները ներկայումս աշխատում են Իսպանիայում մնացածների իրավական կարգավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Նրանք, ովքեր չունեն դա անելու (Իսպանիայում մնալու) իրավունք, կարտաքսվեն և կվերադարձվեն», - ասել է նա։
Հուլիսի վերջին Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին, բախվեց միգրանտների զանգվածային հոսքի։ Իսպանիան լրացուցիչ ոստիկանություն, քաղաքացիական գվարդիա և զինված ուժեր տեղակայեց տարածքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան