Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում 32-ամյա վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է․ հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։ Վթարի փաստով կազմվում են համապատասխան փաստաթղթեր, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան