Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներին
Աշխարհ
Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել Իսպանիայի Սեուտա նահանգի սահմանը հատող միգրանտներին, ՌԻԱ Նովոստիին ասել է ինքնավար քաղաք անօրինական մուտք գործածներից մեկը։
Հուլիսի վերջին Իսպանիայի Հյուսիսային Աֆրիկայում գտնվող և Մարոկկոյին սահմանակից Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային հոսք է գրանցվել։ Իսպանիան լրացուցիչ ոստիկանություն, քաղաքացիական գվարդիա և զինվորական ուժեր է տեղակայել։
«Ոչ ոք մեզ չասաց, որ մենք չենք կարող հատել սահմանը։ Մեր կողմից խնդիրներ չկային։ Մենք Մարոկկոյի սահմանը հատեցինք առանց որևէ խնդրի, բայց խնդիրները սկսվեցին այստեղ (Իսպանիայում)», - գործակալությանը ասել է 17-ամյա մարոկկացի Իսմայիլը։
Նրա խոսքով՝ ինքը երիտասարդների մեծ խմբի հետ քայլում էր դեպի սահմանը։ Մարոկկոյի կողմից նրանց չեն կանգնեցրել, չեն խնդրել որևէ փաստաթուղթ կամ չեն զգուշացրել, որ իրենց արգելվում է հատել սահմանը։
Միգրանտները դժվարությունների են հանդիպել միայն Սեուտա մտնելուց հետո, որտեղ Իսպանիայի անվտանգության ուժերը սկսել են նրանց որոնել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը