Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը
Հայաստան
Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստորեն դատապարտել է հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում, ըստ հայտարարության, վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի սուրբ մուտքի վրա և քարեր նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։
Հանձնախումբը նշել է, որ այս դեպքը հայկական համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների և ահաբեկման շարունակական դրսևորումներից է, իսկ նման հարձակումների կրկնվելը վկայում է անպատժելիության մթնոլորտի մասին։
Հայտարարությամբ կոչ է արվել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին հրապարակայնորեն դատապարտել միջադեպը և վերահաստատել երկրի հանձնառությունը՝ պաշտպանելու բոլոր կրոնական և ազգային համայնքների անվտանգությունն ու իրավունքները։
Միաժամանակ, հանձնախումբը դիմել է Իսրայելի իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ պահանջելով իրականացնել անաչառ քննություն, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ինչպես նաև կոչ է արել միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադրության կենտրոնում պահել Երուսաղեմի հայ համայնքի անվտանգության և իրավունքների հարցը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան