Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենքը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է կրիպտոարժույթների շրջանառության իրավական կարգավորումը Ռուսաստանում։ Փաստաթղթով թվային արժույթը ճանաչվում է որպես գույք, ինչպես նաև նախատեսվում է դրա առքուվաճառքը ռուսական կարգավորվող ֆինանսական ենթակառուցվածքի միջոցով։
Օրենքի համաձայն՝ ոչ միայն որակավորված, այլև ոչ որակավորված ներդրողները նույնպես կկարողանան գործարքներ կատարել կրիպտոարժույթներով՝ սահմանված կանոնների և սահմանափակումների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանում կրիպտոարժույթով ապրանքների և ծառայությունների վճարումը շարունակում է մնալ արգելված։
Նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան