«Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph
Համաշխարհային Մամուլ
Telegraph պարբերականը գրում է, որ Ուկրաինային աջակցելու նպատակով ստեղծված, այսպես կոչված, «Ցանկացողների կոալիցիան» աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը՝ հստակ առաջնորդության բացակայության պատճառով։
Պարբերականի գնահատմամբ՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնեմը հիմնականում կենտրոնացած է ներքին քաղաքականության վրա, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2027 թվականին չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին, ինչի հետևանքով կոալիցիան կանգնել է «առաջնորդության վակուումի» առաջ։
«Ցանկացողների կոալիցիան» ստեղծվել է 2025 թվականի գարնանը և միավորում է ավելի քան 30 պետություն, հիմնականում եվրոպական երկրներ։ Այն ղեկավարում են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, իսկ նպատակն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակումն է, այդ թվում՝ հակամարտության ավարտից հետո հնարավոր ռազմական առաքելության տեղակայումը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «Ցանկացողների կոալիցիան» ձգտում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի շարունակությանը և սխալմամբ կարծում է, թե հնարավոր է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան