Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Հայաստան
Շիրակի, Լոռվա և Տավուշի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, այս մասին լրատվամիջոցներին հայտնել են նշված բնակավայրերի բնակիչները
Նրանք հավելել են, որ Գյումրի քաղաքն ամբողջությամբ, շուրջ 40 րոպեից ավելի մնացել էր առանց հոսանքի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել էր, որ էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ։
ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան