Սիրիական ընդդիմությունը պատրաստ է բանակցել Ասադի հետ
Մերձավոր Արևելք
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային կոլաիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ Խատիբը իշխող ռեժիմին կոչ է արել դրական արձագանքել արնահեղությունը դադարեցնելու համար նրա նախաձեռնած երկխոսությանը:
Սիրիայի սարսափեցնող հումանիտար վիճակը հարկադրում է ընդդիմությանը բանակցությունների գնալ գործող նախագահ Բաշար Ասադի հետ. երկուշաբթի օրը հայտարարել է նա Ալ Արաբիային տված հարցազրույցի ժամանակ:
Մենք առաջարկում ենք Սիրիայի իշխանություններին ճգնաժամից դուրս գալու ելք փնտրել, նախքան Սիրիան կկործանվի:
Ընդդիմության առաջնորդի խոսքերով՝ ով նախկինում դեմ էր Բաշար Ասադի հետ ցանկացած երկխոսությանը, նրա վերաբերմունքի փոփոխությանը նպաստել է երկրում ահագնացող հումանիտար դրությունը: Ալ Խատիբը կոչ է արել Ասադին իր հետ բանակցելու ուղարկել փոխնախագահ Ֆարուք Շարային, ում ձեռքերը, ըստ ընդդիմության, թաթախված չեն արյան մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ